Գաղտնիության քաղաքականություն
Գաղտնիության և անվտանգության քաղաքականություն
Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները:
Օգտվելով կայքից Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ:
Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել marila.am-ի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:
Այս Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում է Գաղտնիության Կանոնները: Կայքն ու Ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք մեր կողմից Գաղտնիության Կանոններին համապատասխան, Ձեր տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է: Դուք նույնպես համաձայն եք ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ Կանոններին:
Անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն՝ կայքի օգտատերը կարող է ցանկացած ժամանակ պահանջել փոփոխել, թարմացնել կամ հեռացնել իր անձնական տվյալները կապ հաստատելով հաճախորդների սպասարկման բաժնի հետ։
Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն
Marila.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն ինչպիսիք են՝
- օգտագործվող սարքի օպերացիոն համակարգ
- բրաուզերի տեսակ
- IP հասցե
- տեղեկանիշների (cookies) տվյալներ
- և այլն
Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքին և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:
Տեղեկանիշների (cookies) ֆայլերի օգտագործում
Marila.am կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ: