Մարիլայի Պատմությունը
«Մարիլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
«Մարիլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2010թ.-ին: Ստեղծման նպատակներից են եղել տեղական հումքից ստանալ բարձրորակ արտադրանք,որի համար հիմնադիրները ջանք չեն խնայել: Գերմանիայից բերվեցին անհրաժեշտ սարքավորումներ,ինչպես նաև հրավիրվեցին համապատասխան մասնագետները և գաղափարը դարձավ իրականություն՝ Ընկերություն,որը բացառապես էկոլոգիապես մաքուր տեղական հումքից արտադրում է մսամթերք: Սկզբնական շրջանում զբաղվելով միայն մսամթերքի արտադրությամբ, Ընկերությունը հասցրեց ճանաչելի դառնալ շուկայում՝ շնորհիվ բարձրորակ արտադրանքի: Այսօր արդեն Ընկերությունը զբաղվում է նաև կաթնամթերքի արտադրությամբ: Կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները նույնպես ներկրվել են Գերմանիայից:
Ընկերությունը ապահովված է բարձրակարգ մասնագետներով և տեխնիկական բոլոր միջոցներով՝ բարձրորակ արտադրանք արտադրելու համար: Ստեղծված է Եվրոպական չափանիշներին համապատասխան գործարան: Ընկերությունը ունի սեփական լաբորատորիա,որը բացառում է անորակ արտադրանքի մուտքը շուկա:
«Մարիլա» ՍՊԸ հիմնադիրների նպատակներից հաջորդը եղել է աշխատատեղերի ավելացումը: Այս նպատակը նույնպես կարելի է համարել իրագործված: Ներկայումս Ընկերությունում աշխատում են 51 աշխատակիցներ: Ընկերությունում աշխատում են ինչպես փորձառու և բարձրակարգ մասնագետներ,այպես էլ երիտասարդ կադրեր,որոնք մասնագիտանում են արտադրության տարբեր ոլորտներում: Այսպիսով, Ընկերությունը փորձում է լուծել նաև սերնդափոխության խնդիրը:
Eco friendly packaging
Product of Syunik
Picnic
Quality control
Local economy
Breakfast
Մարիլայի Պատմությունը
Ընկերությունում արտադրվող մսամթերքի տեսականին բազմազան է:
Այստեղ արտադրվում են և խոզի և տավարի մսից պատրաստվող մթերքներ՝ մասնավոորապես.
1. Եփած երշիկներ
- նրբերշիկ
- սարդելկա
- բժշկական
- սիրողական
2. Ապխտած երշիկներ
- Կրակովյան
- Որսորդական
- Սերվելատ
- Մոսկովյան
- Գյումրի
3. Դելիկատեսներ
- բաստուրմա
- սուջուխ
- պաշինա
4. Կիսաֆաբրիկատներ
- պելմենի
- խինկալի
- կոտլետներ
- քյուֆթա
- նրբաբլիթներ
- ռոլ մսով